Մեկնություն (արխիվ)
Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք: Ինչպես վերաբերվել Սուրբ Գրքին և զերծ մնալ սնահավատություններից ու շեղումներից: Աստծո Խոսքը որպես հոգևոր սնունդ, առողջություն և առաջնորդություն:
Հռոմ. Ը
Քրիստոնեությունը հոգու և մարմնի հակադրության հանգուցալուծումն է: Հոգու և մարմնի միջև հակասությունը: Քրիստոսի փորձությունները մարդու համար հնարավորություն են չարիքը հաղթահարելու: Մարմնի խորհուրդը մահ է, հոգու խորհուրդը կյանք է և խաղաղություն: Աստծո որդու մարմնավորումը հնարավորություն է տվել երկնքի արքայությունը մեր մեջ ունենալու: Որդեգրության Հոգին ազատում է մեզ չարին ծառայությունից մարմնական փորձություններից հրաժարման մեջ: Չարչարանքը հոգու ազատագրման ճանապարհի անբաժանելի մաս է:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հռոմ. Զ-Է
Օրենքի և մեղքի փոխառնչությունները: Ինչու են ստեղծվել պատվիրանները: Աստվածային շնորհը լրացնում է Օրենքը: Քրիստոսի շնորհով փրկության ճանապարհ: Որն է մեղքից ազատման և Աստծո հետ ապրելու ճանապարհը: 9 երանիների դերակատարությունը մարդու հոգևոր զարգացման մեջ: Չարը շարունակաբար առկա է աշխարհում և պատերազմ է մղում մեր դեմ: Ինչպես է տարբերվում գովեստը շողոքորթությունից: Օրենքի սխալ ընկալումները կարող են դառնալ Աստծուց հեռացման պատճառ:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հռոմ. Գ-Ե
Բնական օրենքը (խղճմտանքը) դրված է յուրաքանչյուր մարդու մեջ: Աստվածային օրենքը չպահպանողների դատաստանը: Հոգևոր և ֆիզիկական թլփատությունը: Հավատքը աստվածային շնորհի բարձրագույն պարգևն է: Քրիստոսի չարչարանքներն ու հարությունը հավատքի ժառանգության լրումն ու գագաթնակետն են: Մեր գործած բարի արարքները մեր ունեցած հավատքի արդյունքն են:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հռոմ. Ա-Բ
Պողոս առաքյալի կոչման և սպասավորության յուրահատկությունը: Օրենքի իմաստը ոչ թե օրենքի տառից կառչելու, այլ Օրենքի հոգին իրագործելու մեջ է: Աստծո խոսքի հիմնական նպատակը կյանքի սրբությունն է: Հեթանոսական քաղաքակրթության եսակենտրոնությունը և Աստծուց կտրված մարդու ողբերգությունը: Քրիստոնեությունը աստվածային սիրո բացահայտման և մարդու հոգևոր ազատագրման ճանապարհ է: Թե՛ գրված Օրենքով, թե՛ բնական կամ խղճմտանքի օրենքով բոլորը կանչված են Աստծուն ճանաչելու և հավատքով ապրելու:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան