Մեկնություն (արխիվ)

Մեկնություն (արխիվ)

Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք: Ինչպես վերաբերվել Սուրբ Գրքին և զերծ մնալ սնահավատություններից ու շեղումներից: Աստծո Խոսքը որպես հոգևոր սնունդ, առողջություն և առաջնորդություն:

Եփ․ Ե
04/03/2024

Եփ․ Ե

Աստվածանմանության հիմքն ու իմաստը իրական սերն է: Աստծո արքայությունից դուրս գտնվող մարդիկ: Հաճույքասիրության և գոհունակության հակադրությունը: Ապաշխարության խորհուրդը: Քրիստոնեական ընտանիքի ներքին օրինաչափությունը:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Դ
26/02/2024

Եփ․ Դ

Ինչպես է առաքյալը մեկնաբանում հոգու և մարմնի միասնությունը: Աստծո արարչագործությունը Որդու միջոցով է կատարվում երկրի վրա: Աստծո ներբնակեցումը մարդու մեջ:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Գ
22/02/2024

Եփ․ Գ

Փրկագործության ծավալումը հեթանոսների մեջ: Քրիստոսի Եկեղեցու նոր ժառանգությունը: Խոնարհության ճանապարհով է հնարավոր մոտենալ և հաճելի լինել Աստծուն: Մարդու սրտի մաքրությունը հիմքն է իրական աստվածճանաչողության:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Բ
19/02/2024

Եփ․ Բ

Մեղքը Աստծո օրենքի դեմ կատարված գործողությունն է: Մեղքի մեջ ապրող մարդը կտրված է Աստծո կենդանի ներկայությունից: «Չար» բառի ստուգաբանությունը: Քրիստոսի արյան խորհրդաբանությունը: Առաքյալների և մարգարեների գործունեության հիմքում Հիսուս Քրիստոսն է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Ա
11/02/2024

Եփ․ Ա

Եփեսոսի եկեղեցու դերը համաշխարհային պատմության մեջ․ Եփեսոսի երրորդ տիեզերական ժողով: Երկնաքաղաքացիության ձգտելը քրիստոնյայի կյանքի կարևոր նպատակներից է: Արդյոք կա՞ հակասություն Աստծո նախասահմանության և մարդկային ազատ կամքի միջև: Որդեգրության շնորհը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Գաղ․ Ե-Զ
04/02/2024

Գաղ․ Ե-Զ

Աղանդավորության դրսևորման բացահայտ և թաքնված  ձևերը: Իրական և կեղծ ազատություն: Աստծո հանդեպ ունեցած սիրուց է բխում մերձավորի հանդեպ սերը: Հոգով ընթանալու ճանապարհը: Մարմնի և հոգու հակադրության հիմքը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Գաղ․ Գ-Դ
22/01/2024

Գաղ․ Գ-Դ

Զոհաբերությունը և Աբրահամի հավատքը: Աբրահամի հոգևոր ժառանգությունը: Մարդկությանը Քրիստոսի գալստյամբ  տրվեց որդեգրության շնորհը: Աղոթքի իրագործողը Հոգին է:  Օրենքի և հավատքի փոխհարաբերությունը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Գաղ․ Ա-Բ
17/01/2024

Գաղ․ Ա-Բ

Պողոս առաքյալի զգուշացումները Ավետարանի այլափոխումների մասին: Նզովված լինելու բացատրությունը: Հին Կտակարանը նախապատրաստում է մարդուն՝ ճանաչելու Աստծուն Նոր Կտակարանում:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ ԺԱ
14/01/2024

Բ Կոր․ ԺԱ

Մարդու մեղքերը չեն կարող ազդել Եկեղեցու սրբության վրա: Պողոս առաքյալի խոնարհությունը: Սատանայի ջանքերը՝ մարդկանց մոլորեցնելու: Ինչպես է առաքյալը հիմնավորում իր՝ Աստծո ճշմարիտ առաքյալ լինելը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Թ-Ժ
08/01/2024

Բ Կոր․ Թ-Ժ

Տնտեսելու և առատաձեռնության համատեղումը: Առատաձեռնությունը աստվածանմանության կարևորագույն դրսևորումներից մեկն է: Թեպետ առաքյալները մարմնավոր էակներ են, բայց նրանց առաջնորդությունը Աստծո հոգուց է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Է-Ը
20/12/2023

Բ Կոր․ Է-Ը

Աստծուն չկորցնելու երկյուղը աստվածային կատարյալ սիրո հիմքն է: Ինչպես ճանաչել  ճշմարիտ քրիստոնեական խոնարհությունը: Հոգևոր և աշխարհիկ տրտմությունները: Առատաձեռնությունը քրիստոնեական շնորհներից մեկն է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Զ
14/12/2023

Բ Կոր․ Զ

Աստծո կողմից մարդկանց տրվող շնորհները: Ինչ հանգամանքներում են մարդիկ կորցնում Աստծո շնորհները: Ինչպես չկորցնել ներկայի զգացողությունը: Համբերությունը իրական քրիստոնյայի գլխավոր առաքինություններից մեկն է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Ե
08/12/2023

Բ Կոր․ Ե

Պողոս առաքյալը տալիս է ժամանակավորի ավելի խոր ըմբռնում: Ժամանակը հավիտենական կյանքի արտացոլանքն է: Սուրբ Հոգին տնօրինական ներկայություն ունի մեր կյանքում: Սուրբ Մկրտության խորհուրդը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Դ (մաս Բ)
04/12/2023

Բ Կոր․ Դ (մաս Բ)

Քրիստոսի մարդեղության միջոցով է, որ մարդիկ աստվածճանաչողության հնարավորություն ստացան: Հոգևոր կյանքը ամրանում է զոհողությունների և չարչարանքների ճանապարհով:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Դ (մաս Ա)
01/12/2023

Բ Կոր․ Դ (մաս Ա)

Աստծո խոսքի նենգափոխումները բազմաթիվ են եղել բոլոր ժամանակաշրջաններում: Ինչպիսին է ճշմարտության հայտնությունը մարդու համար: Սուտն ու կեղծիքը կառուցվում են ճշմարտության հիման վրա: Հանդուրժողականության և սիրո առկայությունը մարդկանց ճիշտ փոխհարաբերություն կառուցելու հիմքն է:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Գ
28/11/2023

Բ Կոր․ Գ

Առանց Աստծո հետ հաղորդակցության՝ մարդիկ միայն օրինապահությամբ չեն կարող փրկվել: Հին Ուխտը ներկայացնում է Աստծուց հեռացած մարդկանց պատմություն: Նոր Ուխտը վերիմաստավորում է Հին Ուխտը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Բ (մաս Բ)
20/11/2023

Բ Կոր․ Բ (մաս Բ)

Աստծո ներկայությունը մարդու մեջ վերջինիս տանում է փրկության ճանապարհով: Աղանդավորական շարժումները զբաղված են Աստծո խոսքի վաճառքով: Հոգևոր օրհնությունը վեր է ամեն տեսակ նյութական երևույթից:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Բ (մաս Ա)
13/11/2023

Բ Կոր․ Բ (մաս Ա)

Հոգևոր տրտմությունը, ապաշխարությունը մարդու կյանքում: Նզովքը մարդուն Եկեղեցուց դուրս դնելն է: Մեղանչած անձի վերադարձը Եկեղեցի․ ինչ ապաշխարության և ներման ճանապարհ է նա անցնում:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Բ Կոր․ Ա
06/11/2023

Բ Կոր․ Ա

Ինչու է Պողոսը հիշեցնում որոշ դավանաբանական ճշմարտությունների մասին: Մարդու կյանքում մեծագույն մխիթարություններից մեկը Աստծո հետ միավորվելու հույսն է: Խաչակցության էությունը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արաքս Պողոսյան
Ա Կոր․ ԺԶ
30/10/2023

Ա Կոր․ ԺԶ

ԺԶ գլուխը թղթի եզրափակիչ գլուխն է: Առաքյալի ամփոփիչ ուղերձները կորնթացիներին: Այլ եկեղեցիների համար կատարվող նվիրատվությունը քրիստոնեական հավատքի դրսևորումներից մեկն է: Հոգևոր արթնությունն այն կարևորագույն վիճակն է, որի օգնությամբ հնարավոր է հաղթահարել փորձությունները:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան