Մեկնություն (արխիվ)

Մեկնություն (արխիվ)

Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք: Ինչպես վերաբերվել Սուրբ Գրքին և զերծ մնալ սնահավատություններից ու շեղումներից: Աստծո Խոսքը որպես հոգևոր սնունդ, առողջություն և առաջնորդություն:

Բ Թես․
19/01/2026

Բ Թես․

Առաքյալը այս թղթով քրիստոնյաներին նախապատրաստում է Աստծո Դատաստանին։ Աստծո գալստյան նախանշանները։ Աստծուն գոհունակություն հայտնելը և դրա կարևորությունը։ Ծուլությունը և դրա տարածման վտանգը։

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Ա Թես․ Ա-Գ
17/01/2026

Ա Թես․ Ա-Գ

Առաքյալի հորդորը՝ աստվածպաշտության մեջ հարատևելու։ Համբերությունը բխում է ճշմարիտ քրիստոնեական հույսից։ Պողոս առաքյալի սիրո և նվիրվածության հայտնումը թեսաղոնիկացիներին։

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Փիլ․ Ա
12/01/2026

Փիլ․ Ա

Թուղթը գրելու հանգամանքները և ժամանակաշրջանը: Հոգևոր գործերը պետք է հիմնված լինեն աստվածաբանական գիտելիքների վրա: Հավատքը տառապանքների միջոցով է ամրապնդվում։

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Կող․ Դ
10/01/2026

Կող․ Դ

Առաքյալի խրատները՝ ժողովրդին ճիշտ ճանապարհի վրա դնելու համար: Հնազանդության ճշմարիտ ընկալումն ու բնույթը: Ինչպես պահպանել ընտանիքի ամրությունը: Գոհունակությունը քրիստոնեական համընդհանուր սկզբունք է:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Կող․ Գ (1-17)
04/01/2026

Կող․ Գ (1-17)

Երկնքի արքայությունը Աստծո կենդանի ներկայությունն է: Առաքյալի հոգևոր խորհուրդները՝ հաղթահարելու մարմնական մեղքերը: Քրիստոնեական կարևորագույն առաքինություններն ամբողջանում են սիրո միջոցով:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Կող․ Բ
02/01/2026

Կող․ Բ

Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ հավատացյալները հաղորդ են դառնում երկնքի արքայությանը: Առաքյալի հորդորը՝ զգուշանալու աղանդների սնոտիապաշտություններից: Հավատքի թլփատությամբ մարդը  ձեռք բերեց մեղքից ազատագրվելու հնարավորությունը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան

 

Կող․ Ա
28/12/2025

Կող․ Ա

Պողոս առաքյալի՝ թուղթը գրելու դրդապատճառները: Հոգևոր կյանքում խորանալու գործընթացը և կարևորությունը: Քրիստոսի միջոցով մարդը մեղքի խավարից դեպի Աստծո լույսը հասնելու ճանապարհ է ստանում:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Եփ․ Զ
27/12/2025

Եփ․ Զ

Ծնողի և որդու փոխհարաբերության աստվածային հիմքը: Աստվածահաճոյության և մարդահաճոյության երևույթները: Քողարկված կեղծիքների միջոցով չարն անընդհատ փորձում է մարդուն մեղքի մեջ ներքաշել:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Ե
22/12/2025

Եփ․ Ե

Աստվածանմանության հիմքն ու իմաստը իրական սերն է: Աստծո արքայությունից դուրս գտնվող մարդիկ: Հաճույքասիրության և գոհունակության հակադրությունը: Ապաշխարության խորհուրդը: Քրիստոնեական ընտանիքի ներքին օրինաչափությունը:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
Եփ․ Դ
20/12/2025

Եփ․ Դ

Ինչպես է առաքյալը մեկնաբանում հոգու և մարմնի միասնությունը: Աստծո արարչագործությունը Որդու միջոցով է կատարվում երկրի վրա: Աստծո ներբնակեցումը մարդու մեջ:

  • Վարող՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան