Հոգևոր զրույցներ
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:
Հավատ (մաս Ա)
«Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի նոր եթերաշրջանի մեկնարկ։ Հավատն իբրև հոգևոր զրույցի նախապայման։ Հավատը միջանձնային և Աստված-մարդ հարաբերություններում։ Հավատի առաջնորդությունը հոգևոր զարգացման մեջ՝ հավատ, հույս, սեր։ Հավատն առօրյա կյանքում։ Բնածին հավատ։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան