Տաղարան

Տաղարան

«Տաղարան» հաղորդաշարը նվիրված է հայ երաժշտության հոգևոր և ժողովրդական ճյուղերին: Հաղորդաշարի մտահղացման հիմքում ազգային երաժշտական մշակույթի նշված երկու ճյուղերի ազգակցության գաղափարն է, որն առաջին անգամ գիտական հիմնավորում է ստացել Կոմիտասի կողմից: Հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք դիտարկել այս երկու ճյուղերի առնչության եզրերը, ներկայացնել նշված դրանց պատմական զարգացման փուլերը և ժանրային դրսևորումները, նկարագրել ժողովրդական ծեսի և եկեղեցական արարողակարգի երաժշտական բաղադրիչը, անդրադառնալ հոգևոր երգարվեստի հանճարների ստեղծագործությանը, ինչպես նաև քննարկել հայ միջնադարագիտության և ժողովրդական բանահյուսության արդի խնդիրները` տվյալ ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ:  

ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Բ)
20/03/2024

ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Բ)

Պատմական Փոքր Հայքի Սեբաստիա նահանգի Ակն քաղաքը նշանավոր է եղել հարուստ և բազմազան երաժշտական բանահյուսությամբ: Հայ ժողովրդական երաժշտության մի շարք հնավանդ, իրենց հայեցի նկարագիրը պահպանած նմուշներ մինչև XX դար են հասել հենց ակնեցիների շնորհիվ և նրանց միջավայրում: Այդ նմուշներից են ակնա անտունիները, որոնք միջնադարյան գուսանական հայրենների ժառանգորդն են համարվում: 1895 թ. Կոմիտասը ակնեցի Հովսեփ Ճանիկյանի երգածից գրառում է Ակնա շրջանի 25 երգեր, որոնք հրատարակվում են 1895 թ. «Շար Ակնա ժողովրդական երգերի» ժողովածուի մեջ: Այս ժողովածուի բովանդակության դիտարկմանն են նվիրված հաղորդման երկու թողարկումները:

Տաղարան
ԿՈՄԻՏԱՍԻ «ՇԱՐ ԱԿՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ (ՄԱՍ Ա)

Օրորները հայ ժողովրդական երաժշտության մեջ
20/03/2024

Օրորները հայ ժողովրդական երաժշտության մեջ

Օրորը հայկական ժողովրդական երաժշտության հնագույն և հարուստ ժանրերից է: Մանկան խաղաղ քունն ապահովելու գործառույթից բացի՝ օրորներն ունեն դաստիարակչական կարևոր նշանակություն: Դրանց միջոցով է երեխան նախնական պատկերացում կազմում իրեն շրջապատող իրականության, բնության, կենդանական աշխարհի, չարի և բարու մասին, հաղորդակցվում թե՛ ներընտանեկան, թե՛ ազգային նշանակություն ունեցող իրողություններին:

Տաղարան
Մովսես Խորենացի
20/03/2024

Մովսես Խորենացի

Հաղորդումը նվիրված է հայ գրականության Ոսկեդարի հանճարներից մեկի` ականավոր պատմագիր, աստվածաբան, իմաստասեր և թարգմանիչ Մովսես Խորենացու երաժշտաբանաստեղծական ժառանգությանը:

Տաղարան
Ազգագրական երգ ու պարի «Մասունք» խումբ
20/03/2024

Ազգագրական երգ ու պարի «Մասունք» խումբ

Հաղորդումը նվիրված է Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգ ու պարի խմբի գործունեությանը: Հաղորդման հյուրերն են խմբի ղեկավարներ Հայարփի Անանյանը և Լուսինե Մկրտչյանը:

Տաղարան
Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Բ)
20/03/2024

Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Տաղարան
Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Ա)
20/03/2024

Նվիրում Արամ Քոչարյանին (մաս Ա)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են հայ ականավոր երաժշտագետ-ֆոլկլորագետ, բանահավաք, երաժշտա-հասարակական գործիչ Արամ Քոչարյանին (1903-1977):

Տաղարան
Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)
20/03/2024

Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Բ)

Հայ ժողովրդի պատմության հնագույն փուլից սկսած՝ Շիրակի տարածաշրջանն աչքի է ընկել զարգացած ու հարուստ երաժշտական մշակույթով: Հաղորդաշարի երկու թողարկումները նվիրված են Շիրակի ժողովրդական երաժշտական բանահյուսությանը: Հաղորդման հյուրն է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Հասմիկ Հարությունյանը:

Տաղարան
Շիրակի երաժշտական բանահյուսությունը (մաս Ա)

«Նուբարի» էստոնական հաղթարշավը
20/03/2024

«Նուբարի» էստոնական հաղթարշավը

2016 թ. հուլիսի 28-31-ը Էստոնիայի Վիլյանդի քաղաքում համատեղ անցկացվեցին Եվրոռադիոյի ազգագրական 37-րդ փառատոնը և Վիլյանդիի ամենամյա ազգագրական երաժշտության 24-րդ փառատոնը: Փառատոնների շրջանակներում Հայաստանը ներկայացվեց «Նուբար» ավանդական երգի և պարի խմբի կողմից: «Նուբարի» ելույթը խանդավառ ընդունելության ու բարձր գնահատականի արժանացավ թե հանդիսատեսի, թե փառատոնի կազմակերպիչների կողմից: Հաղորդման ընթացքում քննարկում ենք այս իրադարձության մանրամասները «Նուբար» խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանի, խմբի անդամներ Սոնա Գրիգորյանի և Ալլա Մխեյանի, ինչպես նաև Հանրային ռադիոյի արտաքին կապերի բաժնի պատասխանատու Անի Մոսինյանի հետ:

Տաղարան
Ցույց տալ ճիշտ ուղին
20/03/2024

Ցույց տալ ճիշտ ուղին

Հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի հիմնադիր, «Հայ երգասաններ» խմբի ղեկավար Արսեն Գրիգորյանը, ով իր բազմաճյուղ գործունեությամբ զգալի ներդրում ունի հայ ժողովրդական երգի տարածման գործում: Զրույցի ընթացքում անդրադառնում ենք երգչի գործունեության տարբեր ոլորտներին, ինչպես նաև քննարկում հայ ժողովրդական երգի կենցաղավարման առանձնահատկություններն ու խնդիրները վերջին 20-ամյակի ընթացքում և ներկա շրջանում:

Տաղարան
Հայ ազգագրական երգի և պարի «Սասնա ծռեր» խումբը
20/03/2024

Հայ ազգագրական երգի և պարի «Սասնա ծռեր» խումբը

2011 թ. ստեղծված «Սասնա ծռեր» խումբը հասցրել է իր ուրույն տեղը գրավել հայ ավանդական երաժշտությունը ներկայացնող առաջատար կոլեկտիվների շարքում և սիրվել ունկնդիրների կողմից: Խմբի հնգամյա հոբելյանը նշանավորվելու է ծավալուն մենահամերգով, որը տեղի է ունենալու հունիսի 1-ին: Հաղորդման ընթացքում անդրադառնում ենք «Սասնա ծռեր»  խմբի գործունեությանը, նրա նվաճումներին, ինչպես նաև սպասվող համերգին: Մեր հյուրերն են խմբի գեղարվեստական ղեկավար Յովհաննես Մկրտչյանը, երգուսույց և խորհրդատու, ազգագրագետ, երգահան Էլինար Շահենը, խմբի անդամներ Մանուշակ և Սեդա Ղլչյանները:

Տաղարան
Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդական երգարվեստում (մաս Բ)
20/03/2024

Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդական երգարվեստում (մաս Բ)

Հաղորդման երկու թողարկումները նվիրված են Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլմանը հայ ժողովրդական երգերում: Հաղորդման համար երաժշտական նյութ են հանդիսացել Մեծ եղեռնի թեմայով ստեղծված ժողովրդական երգերի 22 նոտագրված նմուշները, որոնք առանձին բաժնով զետեղվել են բազմավաստակ բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» (Երևան, 2011) աշխատության մեջ:

Տաղարան
Հայոց ցեղասպանության թեման հայ ժողովրդական երգարվեստում (մաս Ա)

Սբ Աստվածածնին նվիրված շարականները
20/03/2024

Սբ Աստվածածնին նվիրված շարականները

Սբ Աստվածածնի կերպարն առանցքային տեղ է գրավում քրիստոնեական դավանաբանության մեջ և քրիստոնեական մշակույթի ամենատարբեր շերտերում: Հաղորդման ընթացքում ներկայացվում են սբ Աստվածածնին նվիրված մեծացուսցե շարականները, որոնք սբ Կույսին ձոնված տաղերի, ներբողյանների և այլ ստեղծագործությունների հետ միասին դասվում են հայ միջնադարյան երգաստեղծության բարձրագույն նվաճումների շարքին:

Տաղարան
Հայ ազգագրական երգի և պարի «Նուբար» խումբը
20/03/2024

Հայ ազգագրական երգի և պարի «Նուբար» խումբը

«Նուբար» խումբը հայ ավանդական երաժշտության ոլորտը ներկայացնող ակտիվ կոլեկտիվներից է: Խումբը մասնակցել է հանրապետական և միջազգային տարբեր փառատոնների, ունեցել բազմաթիվ մենահամերգներ Երևանում և Հայաստանի մարզերում: Այս տարի լրանում է խմբի հիմնադրման տասնամյակը: «Նուբար»-ի գործունեության մասին զրուցում ենք խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ-ֆոլկլորագետ Լուսինե Նազարյանի և խմբի անդամներ Նարինե Յովհաննիսյանի, Սոնա Գրիգորյանի և Ալլա Մխեյանի հետ:

Տաղարան
Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության առնչությունները
20/03/2024

Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության առնչությունները

Այն փաստը, որ հայ հոգևոր երաժշտությունը ձևավորվել է հայկական ժողովրդական երգարվեստի հիման վրա, առաջին անգամ հիմնավորել է Կոմիտասը, որը համեմատել է նշված երկու ճյուղերի կապը քրոջ և եղբոր հարազատության հետ: Կոմիտասյան այս դրույթը լրացուցիչ փաստարկներով վերահաստատել են հետագա սերունդների հայ երաժշտագետները: Այդուհանդերձ, ժողովրդական և հոգևոր երաժշտության փոխառնչության խնդիրը դեռևս ունի ուսումնասիրության կարոտ բազմաթիվ կողմեր: Այս թեմային վերաբերող առանձին հարցերին ենք անդրադառնում մեր հյուրի` երաժշտագետ-միջնադարագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանի հետ:

Տաղարան
Տեառնընդառաջ
20/03/2024

Տեառնընդառաջ

Հաղորդումը նվիրված է Տեառնընդառաջ տոնի խորհրդին, եկեղեցական և ժողովրդական ծեսերի առանձնահատկություններին և երաժշտական բաղադրիչին:

Տաղարան
Գարեգին Սրվանձտյանց (մաս Բ)
08/03/2024

Գարեգին Սրվանձտյանց (մաս Բ)

Հայ ազգագրության և բանագիտության հիմնադիր Գարեգին Սրվանձտյանցին նվիրված հաղորդման երկրորդ մասը ներկայացնում է ականավոր գործչի գրական և բանահավաքչական ժառանգությունը:

Տաղարան
Գարեգին Սրվանձտյանց (մաս Ա)
08/03/2024

Գարեգին Սրվանձտյանց (մաս Ա)

Հաղորդումը նվիրված է հայ ականավոր եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հայ բանագիտության հիմնադիր Գարեգին Սրվանձտյանցին: Հաղորդման առաջին մասում ներկայացվում են Գ. Սրվանձտյանցի կյանքի ուղին և գործունեության ընդհանուր բնութագիրը:ա

Տաղարան