Ճշմարտություն, Ինքնություն և արժեքներ, Քննարկում Բ
Ո՞րն է ճշմարտության դերը ճանաչողության եւ ինքնաճանաչողության գործընթացում: Ի՞նչ է նշանակում ճշմարտություն բառը տարբեր լեզուներում և քաղաքակրթություններում:
Որո՞նք են ճշմարտության տեսակները (հոգևոր, մշակութային, գիտական ևն), և կա՞ արդյոք բացարձակճշմարտություն: Ճշմարտությունը սահմանո՞ւմ ենք մենք, թե ճշմարտությունն է սահմանում մեզ:
Ի՞նչ հիմնարար ճշմարտություններ կան մեր կյանքում, ինչպէ՞ս են դրանք ի հայտ եկել կամ բյուրեղացել, եւ ինչպե՞ս ենք դրանք փոխանցում հաջորդ սերունդներին:
Ինչպե՞ս ենք տարբերում ճշմարտությունը ստից կամ կեղծիքից:
Եթէ ամեն բան իր գինն ունի, ապա ո՞րն է ճշմարտության գինը, եւ որքա՞ն ենք պատրաստ զոհաբերելու հանուն ճշմարտության: Ինչպե՞ս է ճշմարտակենտրոնությունը ազդում մշակույթների ձևավորման վրա:
Ի՞նչ է ճշմարտությունը քրիստոնեության մէջ: