Մեկնություն (արխիվ)

Մեկնություն (արխիվ)

Աստվածաշունչը Եկեղեցու սրբազան ավանդության մեջ: Ինչպես կարդալ, հասկանալ և կատարել Աստծո Խոսքը: Եկեղեցու հայրերի մեկնությունները որպես Սուրբ Գրքի ուղղափառ ընկալման հիմք: Ինչպես վերաբերվել Սուրբ Գրքին և զերծ մնալ սնահավատություններից ու շեղումներից: Աստծո Խոսքը որպես հոգևոր սնունդ, առողջություն և առաջնորդություն:

Հռոմ. Թ
13/06/2026

Հռոմ. Թ

Աստվածային օրենքներին հակառակվելու հետևանքները: Ինչ է Աբրահամի զավակ լինելը: Ինչու հրեաների մեծամասնությունը չընդունեց Քրիստոսին: «Նզովք» բառի նշանակությունը: Օրենքը և հավատքի արդարությունը: Մարդկային ազատ կամքը սահմանափակված չէ Աստծո նախասահմանությամբ:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր Մեկնություն (արխիվ)
Հռոմ. Ը
10/06/2026

Հռոմ. Ը

Քրիստոնեությունը հոգու և մարմնի հակադրության հանգուցալուծումն է: Հոգու և մարմնի միջև հակասությունը: Քրիստոսի փորձությունները մարդու համար հնարավորություն են չարիքը հաղթահարելու: Մարմնի խորհուրդը մահ է, հոգու խորհուրդը կյանք է և խաղաղություն: Աստծո որդու մարմնավորումը հնարավորություն է տվել երկնքի արքայությունը մեր մեջ ունենալու: Որդեգրության Հոգին ազատում է մեզ չարին ծառայությունից մարմնական փորձություններից հրաժարման մեջ: Չարչարանքը հոգու ազատագրման ճանապարհի անբաժանելի մաս է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր Մեկնություն (արխիվ)
Հռոմ. Զ-Է
05/06/2026

Հռոմ. Զ-Է

Օրենքի և մեղքի փոխառնչությունները: Ինչու են ստեղծվել պատվիրանները: Աստվածային շնորհը լրացնում է Օրենքը: Քրիստոսի շնորհով փրկության ճանապարհ: Որն է մեղքից ազատման և Աստծո հետ ապրելու ճանապարհը: 9 երանիների դերակատարությունը մարդու հոգևոր զարգացման մեջ: Չարը շարունակաբար առկա է աշխարհում և պատերազմ է մղում մեր դեմ: Ինչպես է տարբերվում գովեստը շողոքորթությունից: Օրենքի սխալ ընկալումները կարող են դառնալ Աստծուց հեռացման պատճառ:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր Մեկնություն (արխիվ)
Հռոմ. Գ-Ե
02/06/2026

Հռոմ. Գ-Ե

Բնական օրենքը (խղճմտանքը) դրված է յուրաքանչյուր մարդու մեջ: Աստվածային օրենքը չպահպանողների դատաստանը: Հոգևոր և ֆիզիկական թլփատությունը: Հավատքը աստվածային շնորհի բարձրագույն պարգևն է: Քրիստոսի չարչարանքներն ու հարությունը հավատքի ժառանգության  լրումն ու գագաթնակետն են: Մեր գործած բարի արարքները մեր ունեցած հավատքի արդյունքն են:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր Մեկնություն (արխիվ)
Հռոմ. Ա-Բ
30/05/2026

Հռոմ. Ա-Բ

Պողոս առաքյալի կոչման և սպասավորության յուրահատկությունը: Օրենքի իմաստը ոչ թե օրենքի տառից կառչելու, այլ Օրենքի հոգին իրագործելու մեջ է: Աստծո խոսքի հիմնական նպատակը կյանքի սրբությունն է: Հեթանոսական քաղաքակրթության եսակենտրոնությունը և Աստծուց կտրված մարդու ողբերգությունը: Քրիստոնեությունը աստվածային սիրո բացահայտման և մարդու հոգևոր ազատագրման ճանապարհ է: Թե՛ գրված Օրենքով, թե՛ բնական կամ խղճմտանքի օրենքով բոլորը կանչված են Աստծուն ճանաչելու և հավատքով ապրելու:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր Մեկնություն (արխիվ)
Հուդա
27/05/2026

Հուդա

Հուդայի ծագումնաբանության վարկածները: Ինչպես պայքարել հավատքի մաքրության պահպանության համար: Ընկած հրեշտակների մասին: Ինչ սահմանափակումների է դատապարտված չարը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Բ և Գ Հովհ.
22/05/2026

Բ և Գ Հովհ.

Թղթերի գրման դրդապատճառները: Հոգևոր իրողությունները տեսնելը հնարավոր է միայն Աստծո լույսի առկայությամբ: Աստծուն և եղբորը սիրելու պատվիրանները: Բարուն հասնելու ճանապարհը:

Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան

Մեկնություն (արխիվ)
Ա Հովհ. Ե
19/05/2026

Ա Հովհ. Ե

Աստվածային պատվիրաններն ընդունելու և կիրառելու մասին: Մկրտության խորհուրդը: Սուրբ Հոգու շարունակական վկայությունները:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Ա Հովհ. Դ
17/05/2026

Ա Հովհ. Դ

Չարն ընդունում է ճշմարտանման կեղծ կերպարանքներ՝ ճանապարհից մարդկանց շեղելու համար: Իրական սերն իր մեջ կրում է զոհաբերության հոգի: Աստծո երկյուղը իմաստության սկիզբն է: Երկյուղի երկու տեսակները և կապն աստվածային սիրո հետ:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Ա Հովհ. Բ, Գ
12/05/2026

Ա Հովհ. Բ, Գ

«Վերջին ժամանակ» երևույթը և դրա գիտակցումը: Նեռը և չարի արտահայտման մյուս ձևերը մարդկության մեջ: Աստվածաճանաչողությունը պետք է լինի Աստծո, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու եռամիասնության ճանաչողությամբ: Աստծո սիրո էությունը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Ա Հովհ. Ա
05/05/2026

Ա Հովհ. Ա

Կրոնը Աստծո հետ կենդանի հաղորդակցությունն է: Հաղորդվելով Քրիստոսի մարմնին և արյանը՝ քրիստոնյան մոտենում է սրբությանը: Քրիստոսի՝ մարդկանց մեղքերի համար նահատակվելը և մեղքերից ազատագրելը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Բ Պետ․
01/05/2026

Բ Պետ․

Ինչ դրական արդյունքների են հանգեցնում առաքինությունները: Իրական եղբայրասիրությունն անհնար է առանց ճշմարիտ աստվածապաշտության: Հավատքի, հույսի և սիրո եռամիասնությունը: Աղանդավորական ուսմունքների մերժումն առաքյալի կողմից:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Ա Պետ․Դ, Ե
28/04/2026

Ա Պետ․Դ, Ե

Ինչու է մարդը չարչարանքներ կրում: Աշխարհասիրությունը Աստծո գոյության խոր մերժումն է: Աստծո դատաստանը և մարդու մեղքերի քննումը: Սերը մարդկային բոլոր բարի գործերի հիմքն ու վերջնանպատակն է: Մեղքի դեմ պայքարի լավագույն տարբերակը Աստծո սիրով լցվելն է:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Պետ․ Գ
25/04/2026

Պետ․ Գ

Ինչով է առանձնահատուկ կնոջ հնազանդությունը: Կնոջ հնազանդությունն ու պարկեշտությունը կարող են մոլորյալ ամուսնու փրկության պատճառ դառնալ: Ինչ պարտականություններ ունի տղամարդն իր կնոջ նկատմամբ: Միաբան հավատքը և դրանից բխող գործերը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Պետ. Բ
23/04/2026

Պետ. Բ

Կեղծիքից և չարից ձերբազատվելն ու «նորածին երեխայի» նման դառնալը: Հիսուս Քրիստոսը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի «կենդանի վեմ»-ն է: Առաքինությունը քրիստոնյաների համայնքի գլխավոր հիմքն է:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Պետ. Ա
20/04/2026

Պետ. Ա

Որ ժամանակաշրջանում է գրվել առաքելական թուղթը: Երկրային կյանքի ժամանակավոր բնույթը: Փորձությունները մարդկանց հավատքի ամրապնդման ճանապարհն են: Մարգարեական հայտնությունները:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Հակոբոս Դ, Ե
15/04/2026

Հակոբոս Դ, Ե

Մեղքերի տարատեսակները: Աստծո ներբնակեցման պատճառը Նրան հնազանդ լինելն է: Պարծենկոտության վտանգները: Ինչո՛ւ չերդվել:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Հակոբոս Գ
13/04/2026

Հակոբոս Գ

Խոսքով մեղանչելու պատճառները: Իմաստությամբ և հեզությամբ կատարված գործերի ճշմարտացիությունը:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Հակոբոս Բ
10/04/2026

Հակոբոս Բ

Քրիստոնեական հավատքի դրսևորումներից մեկը մարդկանց նկատմամբ սերն ու հարգանքն է: Հարստության գայթակղությունները: Հավատքի ամրապնդման գործերը: Աստվածային երեք առաքինությունները:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)
Հակոբոս Ա
08/04/2026

Հակոբոս Ա

Փորձությունը քրիստոնեական կյանքի ամրապնդման նպաստավոր վիճակ է: Համբերությունը յուրաքանչյուր առաքինության ամբողջացումն է: Ինչպես ճիշտ վերաբերվել կյանքում հանդիպող փորձություններին:

  • Վարող ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Մեկնություն (արխիվ)