

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Քրիստոսի եկեղեցին
Եկեղեցու էությունը: «Եկեղեցի» բառի ստուգաբանությունը: Քրիստոսի Եկեղեցու ճշմարիտ անդամ դառնալու փուլերը: Ինչպես զորացնել հոգևոր կարողությունները: Ուղղափառ դավանություն: Եկեղեցու գլխավոր պատգամը քրիստոնյաներին:
- Խոսնակ՝ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան