Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:
Քահանայություն
Ինչ է քահանայությունը: Քահանաների գործառույթները: Ինչու և ինչպես դառնալ քահանա: Քահանայություն և մարգարեություն: Քահանաներն, ինչպես բոլորը, սխալական մարդիկ են, ովքեր ձգտում են մաքրության: Ինչպիսի վարձատրություն են ստանում քահանաները:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան
Մեծ եղեռն
Ինչու տեղի ունեցավ Մեծ եղեռնը։ Մեծ եղեռնի կրոնական, պատմական, քաղաքական և այլ պատճառների վերլուծություն։ Մեծ եղեռնի հետևանքները հայ ժողովրդի կյանքում ու հոգեբանության մեջ։ Ինչպես որպես ազգ վերադառնալ ճշմարիտ ճանապարհի վրա։
- Վարող՝ Արա Նալչաջյան
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան