Հոգևոր զրույցներ (արխիվ)

Հոգևոր զրույցներ (արխիվ)

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Հույս
12/04/2024

Հույս

Ինչ է հույսը համաձայն քրիստոնեական ընկալման:  Մեղքի գիտակցումը շատ կարևոր դեր ունի ճիշտ հավատք կառուցելու մեջ:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Բղջախոհություն
07/04/2024

Բղջախոհություն

«Բղջախոհություն» բառի ստուգաբանությունը: Ինչու է բղջախոհությունը դասվում յոթ մահացու մեղքերի շարքում: Բղջախոհության թակարդները: Ժուժկալությունը հիմքն է բոլոր առաքինությունների:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Որկրամոլություն
04/04/2024

Որկրամոլություն

Որկրամոլության տարբեր երանգները: Որկրամոլությունը ուտելիքի և խմելիքի անհագ գործածումն է: Որկրամոլության բացասական հետևանքները: Պահոց շրջանում արգելվում է ինչպես կենդանական ծագման սննդի, այնպես էլ ալկոհոլային խմիչքի օգտագործումը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հարություն
31/03/2024

Հարություն

Հարության խորհուրդը քրիստոնեական հավատքի հիմքն է: Հոգևոր հարությունը մեղքերից ազատագրման և ի Քրիստոս քայլելու մասին է: Քրիստոսի հարությամբ բոլոր մարդկանց տրվեց փրկության հնարավորություն:

  • Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
  • Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան
Հավատք և գործեր
14/03/2024

Հավատք և գործեր

Հավատքն ու գործերը անբաժանելի երևույթներ են: Սուրբ Գիրքը լի է հավատքի համար կատարված գործերով, որոնցից մենք պետք է դասեր քաղենք: Առաքինության և հավատքի գործերի փոխկապվածությունը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Դատավորի կիրակի
10/03/2024

Դատավորի կիրակի

Անիրավ դատավորի և այրի կնոջ կերպարների վերլուծությունը: Աղոթքի մեջ կարևոր է շատախոս չլինել՝ խուսափել աշխարհիկ խնդրանքներից ու ցանկություններից: Ինչպես ճիշտ աղոթել:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան
Հավատք
05/03/2024

Հավատք

Ինչ է հավատքը: Ինչպես են այն ընկալում այսօրվա մարդիկ: Մեռելների հարությանը հավատալու կամ չհավատալու հարցը: Մարդու հավատքը չափվում է փորձությունների մեջ:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Տնտեսի կիրակի
03/03/2024

Տնտեսի կիրակի

Առակի միջոցով կարևորվում են ներողամտությունը, բարեգործությունը և խորագիտությունը: Վատնումի և բարեգործության փոխհարաբերությունը: «Անիրավ մամոնան» խելամիտ օգտագործելով՝ կարելի է կատարել ողորմության գործեր: Առակների տրամաբանական կապերը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան
Մկրտություն
21/02/2024

Մկրտություն

Մկրտությունը Եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է: Մկրտությունն ունի խոր կրոնական և փրկաբանական իմաստ: Մկրտության կարգը հին Եկեղեցում և մեր օրերում:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Վախ և երկյուղ
28/01/2024

Վախ և երկյուղ

Ի՞նչ է վախը, արդյոք դրակա՞ն, թե բացասական երևույթ է: Աստծո երկյուղն է մարդկային կյանքի առաջնորդիչ ուժը: Աստծո պատվիրանապահական երկյուղի և որդիական սիրո տարբերությունը: Աստծո երկյուղի և մարդու խոնարհության կապը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգու փրկություն
20/01/2024

Հոգու փրկություն

Փրկություն բառի ստուգաբանությունը: Մարդկային կյանքը մեծապես կապված է մեղքին և ունի ազատագրվելու կարիք: Մարդուն անհրաժեշտ է ճշմարիտ հավատք, որպեսզի փրկագործվելու հնարավորություն ունենա:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Եհովայի վկաներ
07/01/2024

Եհովայի վկաներ

Աղանդը  դավանաբանական շեղում է, որին զուգակցված է հասարակական կյանքի ընդհանուր կանոններից կտրուկ տարբերություն: Աղանդների բնութագրիչ գծերը: Ինչու են մարդիկ միանում աղանդավորական շարժումներին:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Ընտրյալ ազգ
04/01/2024

Ընտրյալ ազգ

Ինչ ենք հասկանում «ընտրյալ ազգ» ասելով: Ինչու հրեաները դարձան ընտրյալ ազգ, և ինչու այդ շնորհը վերցվեց նրանցից: Արդյոք հայերն ընտրյալ ազգ են:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Ինքնասպանություն
28/12/2023

Ինքնասպանություն

Ինքնասպանությունը Աստծո դեմ գործված ոճիր է: Որոնք են ինքնասպանության դիմելու գլխավոր դրդապատճառները: Էվթանազիան անընդունելի է քրիստոնեության մեջ: Մեղքը գիտակցելը և դարձի գալը այն ճանապարհն է, որով հնարավոր է հասնել թողության:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հերոսներ և կուռքեր
27/12/2023

Հերոսներ և կուռքեր

Կուռք գաղափարի այսօրվա ընկալումները սերտ կապված են տվյալ հասարակության բարոյական մակարդակի հետ: Սուրբերի պաշտամունքը չի կարող համարվել կռապաշտություն: Ինչպես տարբերել հերոսներին կուռքերից։

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Ծուլություն
24/12/2023

Ծուլություն

Ծուլությունը դասվում է 7 մահացու մեղքերի շարքին: Ծուլությունը հոգևոր թուլության վիճակ է, երբ մարդը հանձնվում է չարին: Որն է պատճառը, որ մարդկային բնությունը հակում ունի դեպի ծուլությունը: Չափավոր հանգստի և ծուլության տարբերությունները: Աշխատասիրությունը ծուլության դեմ պայքարի միջոցն է: Մարդը կարիք ունի դիմելու Աստծո զորությանը, որպեսզի կարողանա լիովին հաղթահարել ծուլությունը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Խոնարհություն
23/12/2023

Խոնարհություն

Ինչ է խոնարհությունը: Որոնք են խոնարհության ճանապարհի դժվարությունները: Բոլոր առաքինությունների պարտադիր մաս է խոնարհությունը: Ընչասիրությունից հրաժարումը համարվում է խոնարհության առաջին աստիճան:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան
Բամբասանք
21/12/2023

Բամբասանք

Բամբասանքը բացասաբար է անդրադառնում մարդկանց կյանքի բոլոր ոլորտների վրա: Բամբասանքն առաջացնում է բազմաթիվ հոգևոր վտանգներ: Լեզվի մեղքերի մեջ բամբասանքը ծանրագույն մեղք է համարվում: Պետք է դատապարտել մեղքը, բայց ոչ՝ մեղքը գործողին: Ինչպես հեռու մնալ բամբասանքից:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Եկեղեցի
17/12/2023

Եկեղեցի

Եկեղեցի բառի ստուգաբանությունը: Ինչու՞ և ե՞րբ առաջացավ եկեղեցի կառուցելու կարիքը:  Քրիստոսի եկեղեցին բոլոր քրիստոնյաների հոգևոր տունն է: Եկեղեցու ճարտարապետությունը էապես տարբերվում է այլ շինությունների կառույցից:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան

 

Սիրո պատվիրան
11/12/2023

Սիրո պատվիրան

Աստվածսիրությունը մարդկանց միջև սիրո աղբյուրն է: Քրիստոնեության կարևոր բաղադրիչ է սերը մարդկանց նկատմամբ, քանի որ յուրաքանչյուր մարդ Աստծո պատկերը և նմանությունն ունի: Ճշմարիտ սերը պետք է ուղեկցվի ներողամտությամբ և ողորմության գործերով: Ինչպես իրագործել սիրո պատվիրանը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան