Հոգևոր զրույցներ (արխիվ)

Հոգևոր զրույցներ (արխիվ)

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ամենասուրբ Երրորդություն
24/10/2023

Ամենասուրբ Երրորդություն

Սուրբ Երրորդության վարդապետությունը։ Մարդու փրկագործության ճանապարհը։  Քրիստոնեությունը որպես փիլիսոփայական համակարգ: Քրիստոսի Եկեղեցին որպես Սուրբ Հոգու շարունակական ներկայություն: Սուրբ Երրորդության հայտնությունները Սուրբ Գրքում։

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան

 

Մեռյալների հարություն
19/10/2023

Մեռյալների հարություն

Մարդկության վախճանաբանական ապագան: Մեռյալների հարությունը որպես քրիստոնեական հավատքի առանձնահատկություն: Հոգևոր և մարմնավոր մահ: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը որպես հաղթանակ մահվան նկատմամբ:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Մենակություն
12/10/2023

Մենակություն

Մենակության բացատրությունն ըստ քրիստոնեության: Արտաքին և ներքին մեկուսացում: Ինչպես հաղթահարել մենակության զգացողությունը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Առաքելականություն
08/10/2023

Առաքելականություն

Ինչ է առաքելականությունը: Առաքելական ձեռնադրության կարևորությունը: Առաքյալները որպես Եկեղեցու հիմք: Հայ ինքնության կապը առաքելական հավատքի հետ:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Համբերություն
03/10/2023

Համբերություն

Համբերության քրիստոնեական ըմբռնումը: Աղանդավորությունը և դրա կապը անհամբերության հետ: Համբերության դրական արդյունքները: Համբերության և հեզության նմանություններն ու տարբերությունները: Համբերությունը որպես առաքինության իրագործման ճանապարհ:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Խաղաղություն
21/09/2023

Խաղաղություն

Խաղաղությունը որպես հոգևոր կյանքի առանցքային թեմա։ Չարի խռովարար էությունը։ Խաղաղության աշխարհիկ և քրիստոնեական ընկալումները։ Սիրո և խաղաղության փոխկապակցվածությունը։

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Խմիչք և հարբեցողություն
19/09/2023

Խմիչք և հարբեցողություն

Սուրբ Գրքի դրական և բացասական անդրադարձները խմիչքի վերաբերյալ: Գինին որպես խորհրդանիշ Հին և Նոր Կտակարաններում: Ինչպես ազատվել հարբեցողությունից:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Սրբություն
14/09/2023

Սրբություն

«Սրբություն» բառի նշանակությունը: Աստված որպես սրբության աղբյուր: Մարդկային գոյության իմաստը և նպատակը:  Սուրբերի բարեխոսության դերն ու նշանակությունը: Սրբության դրսևորումները:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Աստվածպաշտություն և մոլեռանդություն
07/09/2023

Աստվածպաշտություն և մոլեռանդություն

Տեսական և գործնական հավատք: Քրիստոնեական ճգնակեցություն: Մոլեռանդության դրսևորումները, առաջացման պատճառները և հետևանքները: Ինչպես հաղթահարել մոլեռանդությունը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Հավատք և հավատացյալներ
05/09/2023

Հավատք և հավատացյալներ

«Հավատք» բառի իմաստը: Հավատքի բացատրությունն ըստ Սուրբ Գրքի: Հավատքը որպես Աստծո հետ փոխհարաբերություն: Հավատքի ճանաչողության ընթացքը: Հավատքը որպես հաղորդակցություն հավիտենական կյանքի իրողությունների հետ: Անհավատություն երևույթը:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա Նալչաջյան
Ընտանիք և երեխաների դաստիարակություն (մաս Բ)
31/08/2023

Ընտանիք և երեխաների դաստիարակություն (մաս Բ)

Ընտանեկան անախորժությունների բացասական ազդեցությունը երեխաների վրա: Ամուսնալուծության հետևանքները երեխաների համար: Որո՞նք են մեղքերի հետևանքները երեխաների համար: Առաքինությունը որպես ընտանիքի գոյության հիմք:

 

Ընտանիք և երեխաների դաստիարակություն (Մաս Ա)
29/08/2023

Ընտանիք և երեխաների դաստիարակություն (Մաս Ա)

Բարեպաշտ ընտանիքի առանձնահատկությունները: Ծնողների ազդեցությունը զավակների վրա: Ինչպե՞ս հոգևոր դաստիարակություն տալ երեխաներին:

Աղոթք (մաս Բ)
24/08/2023

Աղոթք (մաս Բ)

Առաքինությունը ցուցադրաբար չկատարելու կարևորությունը: Աղոթքի գլխավոր սկզբունքները: Աղոթքը որպես ներքին ուշադրություն: Աղոթքը որպես ներքին կապ Աստծո հետ: Աղոթքի աստիճանները:

 

Աղոթք (մաս Ա)
22/08/2023

Աղոթք (մաս Ա)

Աղոթքի դերը և նշանակությունը ըստ Սուրբ գրքի: Աղոթքը որպես Աստծո հետ անմիջական հաղորդակցություն: Ինչպես նախապատրաստվել աղոթքին և ինչպես աղոթել: Աղոթքի պտուղներ:

 

Հոգու վերամարմնավորում
18/08/2023

Հոգու վերամարմնավորում

Քրիստոնեական Եկեղեցու վերաբերմունքը հոգու վերամարմնավորման գաղափարին: Արևելյան ուսմունքների նկատմամբ հետաքրքրությունը աշխարհում: Քրիստոնեական Եկեղեցու պայքարը գնոստիկական ուսմունքների դեմ: Քրիստոնեության բացառիկությունը:

 

Սեր
15/08/2023

Սեր

Սերն ըստ քրիստոնեական վարդապետության: Սուրբ Գիրքը սիրո մասին: Սիրո փրկաբանական դերը: Ողորմությունը որպես սիրո շարունակություն: Սերը որպես մարդկային կյանքի գլխավոր զորություն:

 

Լեզվախոսության շնորհներ
08/08/2023

Լեզվախոսության շնորհներ

Առաքելական շնորհներ: Եկեղեցու յոթ խորհուրդները, առաքինություններն ու մահացու մեղքերը: Անհատական հայտնություններ: Դիվային ուժերից եկող վտանգները:

 

Աղանդներին բնորոշ գծեր
25/10/2022

Աղանդներին բնորոշ գծեր

Ինչ է աղանդավորությունը: Ինչպիսի վնասներ կարող են հասցնել աղանդները: Ինչպես ճշմարտապես ճանաչել Քրիստոսին։

 

Հաղորդության խորհուրդ
18/10/2022

Հաղորդության խորհուրդ

Հաղորդության խորհուրդը Եկեղեցու սիրտն է: Աստվածաբանության աստիճանները: Ինչպե՞ս պատրաստվել հաղորդությանը: Հաղորդությունից զրկվելու պատճառները: Ինչպե՞ս պահպանել հաղորդության շնորհը:

 

Մկրտություն
11/10/2022

Մկրտություն

«Մկրտություն» բառի ստուգաբանությունը: Մկրտության նշանակությունը քրիստոնեության մեջ: Մկրտության նախապատրաստական շրջանը: Մկրտությունից հետո պատահող հոգևոր փոփոխությունները: Երեխաների մկրտություն: Դրոշմի կամ օծման խորհուրդը: