

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Քրիստոսի Աստվածությունը
Որն է Սուրբ Երրորդության էությունը: Աստծո, Որդու և Սուրբ Հոգու փոխկապվածությունը: Որդին մարդանալով չի փոխակերպվել, չի ընդհատվել Նրա աստվածային էությունը: Քրիստոս անցավ բոլոր մարդկային կրքերի միջով և հաղթահարեց դրանք, որպեսզի մարդկանց ազատագրի դրանցում դրված մեղքերից:
- Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Հոգին և մարմինը մահից հետո
Հետմահու կյանքի գոյությունը քրիստոնեական հավատքի անբաժան մասն է: Մահը մարմնի և հոգու ժամանակավոր բաժանումն է: Ինչ է հոգեվարքը: Հոգու հիմնական զորությունները պահպանվում են մարդու մահվանից հետո: Արդար և մեղավոր հոգիները: Անապական մարմին:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Պայծառակերպություն-Վարդավառ
Վարդավառը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Վարդավառի խորհուրդը և նշանակությունը: Աստված կատարյալ և անեղ հավիտենական լույս է: Քրիստոսի Պայծառակերպության ժամանակ տեղի է ունենում Սուրբ Երրորդության ամենամեծ հայտնություններից մեկը:
- Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան