

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Կանաչ կիրակի
«Աշխարհամատրան» բառի ստուգաբանությունը և նշանակությունը: Չորս Ավետարանները քրիստոնեական հավատքի կյանքի հիմքն են: Քրիստոսի Եկեղեցին և Աստծո Սուրբ Հոգին անբաժան են միմյանցից: Ինչպիսին է այսօր Հայոց Եկեղեցու դերը մարդկանց կյանքում:
- Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Որկրամոլություն
Որկրամոլության տարբեր երանգները: Որկրամոլությունը ուտելիքի և խմելիքի անհագ գործածումն է: Որկրամոլության բացասական հետևանքները: Պահոց շրջանում արգելվում է ինչպես կենդանական ծագման սննդի, այնպես էլ ալկոհոլային խմիչքի օգտագործումը:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Հարություն (մաս Բ)
Քրիստոսի հարության դերը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Սեփական մեղքերի գիտակցումը իրական քրիստոնյայի ճանապարհի սկիզբն է: Հավատքը առանց գործերի մեռած է: Ճշմարիտ հավատքի միջոցով է տեղի ունենում Աստծո ներբնակեցումը մարդու սրտում:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Տնտեսի կիրակի
Առակի միջոցով կարևորվում են ներողամտությունը, բարեգործությունը և խորագիտությունը: Վատնումի և բարեգործության փոխհարաբերությունը: «Անիրավ մամոնան» խելամիտ օգտագործելով՝ կարելի է կատարել ողորմության գործեր: Առակների տրամաբանական կապերը:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Ինքնասպանություն
Ինքնասպանությունը Աստծո դեմ գործված ոճիր է: Որոնք են ինքնասպանության դիմելու գլխավոր դրդապատճառները: Էվթանազիան անընդունելի է քրիստոնեության մեջ: Մեղքը գիտակցելը և դարձի գալը այն ճանապարհն է, որով հնարավոր է հասնել թողության:
- Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան