Հոգևոր զրույցներ (արխիվ)

Հոգևոր զրույցներ (արխիվ)

Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Իշխանություն
01/07/2024

Իշխանություն

Ինչպես է ծագել իշխանությունը որպես երևույթ: Աշխարհիկ իշխանության ձգտելու վտանգները: Իշխանության և խոնարհության անքակտելի կապը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Աստծուց հեռանալու և Աստծուն մոտենալու մասին
26/06/2024

Աստծուց հեռանալու և Աստծուն մոտենալու մասին

Ինչպես է մարդը մեղք գործում: Չարն անտեսանելի թակարդներ է ստեղծում մարդկանց մեղքի ճանապարհով տանելու համար:  Մեղքի մեջ տևապես մնալը անդառնալի կարող է լինել մարդու համար:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Ստախոսություն
22/06/2024

Ստախոսություն

Ինչ է սուտը, կեղծիքը: Ինչ է ճշմարտությունը, ինչ դեր ունի այն մարդու կյանքում: Մարդը դեպի Աստված ձգտող էակ է: Ստախոսության հիմնական պատճառները: Խոստովանության խորհուրդը կեղծիքից թոթափվելու հնարավորություն է մարդկանց համար:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Սեր
16/06/2024

Սեր

Հույս, հավատք, սեր եռամիասնությունը: Տեր Աստծո և մերձավորների նկատմամբ արտահայտվող սերը: Ճշմարիտ սիրուն հասնելու ճանապարհը լի է փորձություններով:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Աստվածճանաչողություն
07/06/2024

Աստվածճանաչողություն

Աստվածային անունների բազմազանությունը և միաժամանակ սահմանափակությունը: Աստվածճանաչողությունը աստիճանական երևույթ է, և հոգևոր գիտակցության մակարդակից է կախված Աստծուն ավելի մոտ լինելը: Ճանաչողության աստիճաններն ըստ Դիոնեսիոս Արիոպագացու:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հավատքի այլափոխումները
01/06/2024

Հավատքի այլափոխումները

Հավատքը հոգևոր կյանքի հիմնաքարն է: Չարի մոլորությունների նպատակը մարդու հավատքի հիմքերը փոփոխելն ու թուլացնելն է: Սնահավատություն:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր կյանք
28/05/2024

Հոգևոր կյանք

Ինչից է սկսվում հոգևոր կյանքը: Ինչ է մարդկանց տալիս հոգևոր գիտակցությունը: Քրիստոնյա մարդը պետք է ապրի ներքին հոգևոր մեծ փոփոխություններ: Կեղծ խոնարհությունը հպարտության ավելի բարդ տեսակն է, որից ամեն կերպ խուսափել է հարկավոր: Ինչ դեր ունի Եկեղեցին մարդու հոգևոր կյանքի զարգացման մեջ:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Հոգևոր հարություն
26/05/2024

Հոգևոր հարություն

Հինանց շրջան: Ինչպես են քրիստոնյաները մտնում հարության խորհրդի մեջ: Աստվածային շնորհը բխում է Աստծուց և ոչ թե մեզնից ու մեր արարքներից: Մարդը պետք է փորձի իր գործերով և ճիգերով արժանի դառնալ աստվածային շնորհին:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն
24/05/2024

Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և Իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն

Համբերատարությունը այն գլխավոր հատկանիշներից է, որի միջոցով մարդը հնարավորություն ունի հալածանքները ճիշտ ճանապարհով հաղթահարելու: Հալածանքն ունի արտահայտման բազմաթիվ ձևեր: Ինը երանիների միասնությունը․ ամփոփում:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար (մաս Ա)
19/05/2024

Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար (մաս Ա)

Ինչպես են մեկնում արդարության համար հալածվելու երևույթը Եկեղեցու հայրերը: Ճշմարիտ առաքինություն սիրողը ոչ թե ջանադրաբար առաքինություններ գործողն է, այլ նա, որ պատրաստ է համբերությամբ կրել այդ առաքինություններին հաջորդող փորձությունները: Դժվարություններով և փորձություններով լի է մեղքից ազատագրման ճանապարհը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի խաղաղարարներին
17/05/2024

Երանի խաղաղարարներին

Ովքեր են համարվում խաղաղարար: Ինչ է նշանակում կոչվել Աստծո որդի:  Հոգևոր բարիքների ամբողջությունն էապես տարբերվում է աշխարհիկ բարիքներից:  Պատարագի ժամանակ խաղաղության փոխանցման ծիսական խորհուրդը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի նրանց, որ սրտով սուրբ են
12/05/2024

Երանի նրանց, որ սրտով սուրբ են

Ինչ է սրտի սրբությունը, ովքեր կարող են համարվել սրտով սուրբ: Սրբության աստիճանները: Աստվածտեսությունը հնարավոր է միայն Աստծո շնորհով: Աստծուն տեսնելը Եկեղեցու հայրերի գրվածքներում: Հին և Նոր Կտակարաններում աստվածտեսության դրվագների տարբերությունները:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի ողորմածներին
10/05/2024

Երանի ողորմածներին

Ողորմածությունը սիրո արտահայտման գլխավոր ձևերից մեկն է: Ողորմության արտահայտման ձևերը: Սբ Գրիգոր Տաթևացու դուրս բերած 7 մարմնավոր և 7 հոգևոր ողորմության ուղղությունները: Ողորմության չափն ու սահմանը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության
09/05/2024

Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության

Արդարությունը մի երևույթ է, որը պետք է վերագրվի աստվածային էությանը և Աստծուց տրված յուրաքանչյուր բարիքին: Մարդկային չորս առաքինությունները: Աստվածային առաքինություններն են հավատքը, հույսը և սերը:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան
Երանի հեզերին
05/05/2024

Երանի հեզերին

Ինչ է հեզությունը: Հեզությունը ներառում է այն բոլոր առաքինությունները, որոնք ճնշում են բնական ախտերը: «Երկիր» ասելով Տերը նկատի ունի այս երկրի վրա հաստատված Եկեղեցու թագավորությունը: Ճշմարիտ համբերությունը հենց հեզությունն է:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Երանի սգավորներին
03/05/2024

Երանի սգավորներին

«Սգավոր» և «մխիթարություն» եզրերի հոգևոր մեկնաբանությունը: Ուրախարար սուգը մարդուն տանում է հոգևոր ազատագրման ճանապարհով: Անանիա Նարեկացու ուսուցումը ապաշխարության մասին:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Խաչի երևման տոն
28/04/2024

Խաչի երևման տոն

Որն է խաչի խորհուրդը քրիստոնյաների համար: Աղանդավորները մերժում են խաչը և խաչի խորհուրդը: Խաչի վրա կատարվում է փրկագործության կենտրոնական գործողությունը: Քրիստոսի հրաշափառ հարությունից հետո խաչը մահվան գործիքից վերածվում է հարության խորհրդանիշի:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Մանուկ Հերգնյան
Երանի հոգով աղքատներին
21/04/2024

Երանի հոգով աղքատներին

Հոգով աղքատություն նշանակում է հրաժարվել մեղքից, չարիքից: Հոգով աղքատությունը Եկեղեցու հայրերն անվանում են նաև կամավոր խոնարհություն: Մարդկությանը վնաս հասցնող մեծագույն չարիքներից մեկը հեդոնիզմն է:
Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան

  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Ինը երանիներ
19/04/2024

Ինը երանիներ

Ինը երանիները համարվում են Նոր օրենքի հիմնական պատվիրաններ և հարկադրական չեն: Ինը երանիները խորապես փոխկապակցված են միմյանց հետ և ունեն աստիճանական բնույթ: Երկնքի արքայությունը հոգևոր բարիքների ամբողջություն է:

  • Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան
Կանաչ կիրակի
14/04/2024

Կանաչ կիրակի

«Աշխարհամատրան» բառի ստուգաբանությունը և նշանակությունը: Չորս Ավետարանները քրիստոնեական հավատքի կյանքի հիմքն են: Քրիստոսի Եկեղեցին և Աստծո Սուրբ Հոգին անբաժան են միմյանցից: Ինչպիսին է այսօր Հայոց Եկեղեցու դերը մարդկանց կյանքում:

  • Խոսնակ՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյան
  • Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան