

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Հաճույքներ
Եկեղեցու հայրերի մեկնաբանությունները հաճույքների մասին: Հաճույքասիրության պատճառը: Հաճույքի և երանության տարբերությունները: Հաճույքի և տառապանքի տեսակները: Տառապանքը որպես հոգևոր կյանքի ու առաջընթացի կարևոր գործոն:
- Խոսնակ՝ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան


Խոնարհություն
Խոնարհության սկզբունքը քրիստոնեության մեջ: Սիրո և խոնարհության կապը: Խոնարհության աստիճանները: Խոնարհության դերը հասարակական կյանքում: Քննադատությունը սիրով ընդունելը որպես խոնարհության ցուցիչ:
- Խոսնակ՝ Տ. Տաճատ ավ. քհն. Դավիդյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան


Եղեռն
Եղեռն
Ինչպես պետք է վերաբերվել եղեռնին: Եղեռնը որպես դիվային ծրագիր: Աղոթք հանուն նահատակների և արդարության: Սիրո պատվիրանը: «Մի՛ սպանիր» պատվիրանի մեկնությունը: Ինչ ուսուցանել երեխաներին եղեռնի մասին:
- Խոսնակ՝ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան


Հրաշք
Հրաշքի եկեղեցական բացատրությունը: Ինչու են տեղի ունենում հրաշքները: Հրաշքը որպես մարդկային կյանքի վերափոխող զորություն: Արտաքին և ներքին հրաշքներ: Մարդու հոգևոր դարձը որպես մեծագույն հրաշք: Ինչ է կեղծ, դիվային հրաշքը:
- Խոսնակ՝ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
- Վարող՝ Տ. Մեսրոպ քհն․ Արամյան