

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Պահքի էությունը
Որն է քրիստոնեական կյանքի նպատակը: Պահքը հոգևոր կյանքի կարևորագույն առաքինություններից մեկն է: Պահքը հարկավոր է դիտարկել հոգևոր կյանքի ընդհանուր համատեքստում: Ժուժկալություն առաքինության իրագործման միջոցներից մեկը պահքն է: Պահքի ազդեցությունը մարդու ֆիզիկական առողջության վրա:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Քահանայություն
Քահանայության կարգի հաստատումը Եկեղեցում: Քահանայությունը միջնորդություն է Աստծո և Աստծո ժողովրդի միջև: Սուրբ Պատարագի էությունը: Ով էր Մելքիսեդեկ քահանայապետը: Հիսուս Քրիստոսի գալուստը և կրոնական իրողությունների վերաիմաստավորումը։
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան