


Տղամարդկանց և կանանց յուրօրինակ հարաբերությունը Տիրոջ հետ։ Գայթակղության և մեղանչման հոգեբանական կողմը։ Եվայի համարձակ և ուսումնատենչ կերպարը Մարկ Տվենի «Ադամի և Եվայի օրագիրը» ստեղծագործության մեջ։ Եվային պատահած փորձությունները և փրկության՝ Տիրոջ տված խոստումը։ Եվա և Նոր Եվա՝ Մարիամ։ Կանանց բնորոշ և նախամայր Եվայից եկող հավաքական գծերը։
- Խոսնակ՝ Ալմաստ Մուրադյան
- Վարող՝ Վարդան սրկ․ Ասլանյան


Հաղորդումը նվիրված է իմպրեսիոնիստական արձակի վարպետ, գրաքննադատ, մոդեռնիզմի տեսաբան Վիրջինիա Վուլֆին, ով նոր շրջան բացեց անգլիական գրականության պատմության մեջ: Գերմանացի գրականագետ և մշակութաբան Էրիխ Աուերբախը նրան համեմատել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դանթեն, Շեքսպիրը, Ֆլոբերը և Պրուստը: Վուլֆին հռչակ բերեցին հատկապես «Միսիս Դելոուեյ» և «Փարոսի վրա» վեպերը, ինչպես նաև մի շարք գրաքննադատական հոդվածներ: Գրողի ստեղծագործությունը հարստացրեց նոր ժամանակների հոգեբանական արձակը:


Օրենքի և մեղքի փոխառնչությունները: Ինչու են ստեղծվել պատվիրանները: Աստվածային շնորհը լրացնում է Օրենքը: Քրիստոսի շնորհով փրկության ճանապարհ: Որն է մեղքից ազատման և Աստծո հետ ապրելու ճանապարհը: 9 երանիների դերակատարությունը մարդու հոգևոր զարգացման մեջ: Չարը շարունակաբար առկա է աշխարհում և պատերազմ է մղում մեր դեմ: Ինչպես է տարբերվում գովեստը շողոքորթությունից: Օրենքի սխալ ընկալումները կարող են դառնալ Աստծուց հեռացման պատճառ:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան