

Հոգևոր զրույցներ (արխիվ)
Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:


Անհավատություն
Ինչու մարդը չի հավատում։ Հնարավո՞ր է Աստծուն սահմանել։ Յուրաքանչյուր մարդ ունի բնական մղում դեպի հոգևորը։
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող ՝ Մանուկ Հերգնյան


Եկեղեցական ծեսեր (մաս Բ)
Արարողությունները եկեղեցուց դուրս կատարելը: Տաճարի առանձնահատկությունը: Ինչպես և ում կողմից են հաստատվում ծիսակարգերը: Ծիսական բարեկարգություններ:
- Խոսնակ՝ Տաճատ ավագ քհն. Դավիդյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Աշխատանք և աշխատասիրություն
Աշխատանքն անե՞ծք է, թե աստվածային պատվիրան: Աշխատանքի նպատակը: Աշխատանքների բազմազանությունը: Հավատքը և աշխատանքի բնույթի փոփոխությունը: Չափից ավելի շատ աշխատելու հոգևոր և ֆիզիկական վտանգները: Ծուլության դեմ պայքարի ճանապարհներ:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Պայքարը բարու և չարի միջև
Ինչու են բարին ու չարն առանցքային գաղափարներ եղել մարդկության մեջ: Բարին գտնելը գոյաբանական կարևորություն ունի մարդու համար: Բարու ու չարի պայքարն այսօր:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Եկեղեցական ծեսեր (մաս Ա)
Եկեղեցական արարողություններն աստվածպաշտության կարևոր միջոցներ են: Ծեսերում հավատացյալներն ունեն ակտիվ մասնակցություն և մեծ դերակատարություն: Սուրբ Պատարագին նախապատրաստումը: Հավաքական ծեսերը և անհատական աղոթքները:
- Խոսնակ՝ Տաճատ ավագ քհն. Դավիդյան
- Վարող ՝ Արա սարկավագ Նալչաջյան


Գոյաբանական արժեքներ
Հայ ազգի գոյաբանական հիմնական արժեքներն են հայրենիքը, լեզուն, պատմությունն ու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին: Եկեղեցու առաքելությունը քրիստոնյայի կյանքում:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Սահակ Ղազարյան


Պատերազմ
Պատերազմամերժություն։ Հոգևոր և ֆիզիկական պատերազմ։ Սատանայի դեմ պայքարելու զենքերը։ Չարին հաղթելը հնարավոր չէ առանց Աստծո:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Սուրբ Համբարձում
Սուրբ Համբարձման տոնապատճառը: Ինչու Համբարձումը տեղի ունեցավ Հարությունից 40 օր անց: Հիսուսը համբարձվում է աստվածային զորությամբ: Մայր Աթոռի հաստատումը Էջմիածնում:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Հոգու կենդանության մասին
Սուրբ Երրորդության անքակտելի միությունը: Հոգու սնունդ և հոգու կենդանություն: Ինչպես վերագտնել Աստծո ներկայությունը սեփական կյանքում: Հարցեր քահանային:
Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Դիմադրություն
Հասարակական դիմադրություններին քրիստոնյայի մասնակցության հարցը։ Մարդն ունի իրավունք արդարության մեջ ապրելու։ Չարիքի դեմ պայքարելու միջոցները։ Անտարբերությունը քրիստոնյայի համար լի է մի շարք վտանգներով։
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող ՝ Մանուկ Հերգնյան


Ազգային ինքնագիտակցության հոգևոր հիմքերը
Ազգային ինքնագիտակցության սահմանումը: Ինչով են տարբերվում ազգերի ինքնագիտակցությունները միմյանցից: Հոգևոր հիմքերը, որոնց վրա հիմնվում է հայ ազգը:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Նախանձ
Ինչ սահմանումով կարելի է բնութագրել նախանձը։ Նախանձը մարդուն ուղղորդում է դեպի ատելություն։ Բարի և չար նախանձ։ Նախանձախնդրությո՞ւն, թե՞ նախանձ։ Ինչպես պայքարել նախանձի դեմ։
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Աշխարհայացք
Աշխարհայացքի սահմանումները: Աշխարհի և կյանքի մասին քրիստոնեական աշխարհայացքը: Եկեղեցին ունի խաղաղեցնող գործառույթ տարբեր աշխարհայացքների բախումների ժամանակ:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող ՝ Մանուկ Հերգնյան


Կանայի հարսանիք
Քրիստոնեական ուսմունքի մոտեցումը մարդկային ուրախություններին: Ժուժկալության և սահմանների առկայությունը մարմնական ուրախությունների մեջ: Սուրբերի բարեխոսության կարևորությունը մարդու հոգևոր կյանքի համար:
- Խոսնակ՝ տեր Մեսրոպ քահանա Արամյան
- Վարող՝ Արա սարկավագ Նալչաջյան


Քահանայություն
Ինչ է քահանայությունը: Քահանաների գործառույթները: Ինչու և ինչպես դառնալ քահանա: Քահանայություն և մարգարեություն: Քահանաներն, ինչպես բոլորը, սխալական մարդիկ են, ովքեր ձգտում են մաքրության: Ինչպիսի վարձատրություն են ստանում քահանաները:
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան
- Վարող՝ Մանուկ Հերգնյան


Մեծ եղեռն
Ինչու տեղի ունեցավ Մեծ եղեռնը։ Մեծ եղեռնի կրոնական, պատմական, քաղաքական և այլ պատճառների վերլուծություն։ Մեծ եղեռնի հետևանքները հայ ժողովրդի կյանքում ու հոգեբանության մեջ։ Ինչպես որպես ազգ վերադառնալ ճշմարիտ ճանապարհի վրա։
- Վարող՝ Արա Նալչաջյան
- Խոսնակ՝ տեր Տաճատ ավագ քհն Դավիդյան


Չարչարանքներ
Որն է «չարչարանք» բառի իմաստը: Գիտակցված և ակամա չարչարանքներ: Ճշմարիտ քրիստոնյան պետք է կարողանա համբերել և հաղթահարել չարչարանքները: Ուրախարար սուգ: Մխիթարությունը վշտի հաղթահարման կարևորագույն մասն է:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Հարություն
Հարության խորհուրդը քրիստոնեական հավատքի հիմքն է: Հոգևոր հարությունը մեղքերից ազատագրման և ի Քրիստոս քայլելու մասին է: Քրիստոսի հարությամբ բոլոր մարդկանց տրվեց փրկության հնարավորություն:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Ծաղկազարդ
Ծաղկազարդի տոնապատճառը: Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: «Օվսաննա» բառի ստուգաբանությունը: Ծաղկազարդի որոշիչ դերը քրիստոնյայի կյանքում:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան


Պատասխանատվություն, գալստյան կիրակի
Քրիստոսի երկրորդ գալուստը: Մարդու պատասխանատվությունը Աստծո առջև: Ինչ է հաջորդում պատասխանատվությանը: Ներքին և արտաքին պատասխանատվություն:
- Խոսնակ՝ Տ. Մեսրոպ քհն. Արամյան
- Վարող՝ Արա սրկ. Նալչաջյան