Ժամանակի ամենահայտնի լիբրետիստ Ֆելիչե Ռոմանին իտալացի կոմպոզիտոր Դոնիցետիի համար գրում է «Աննա Բոլեյնի» լիբրետոն: Սա Դոնիցետիի և Ռոմանիի երրորդ համատեղ աշխատանքն էր. կոմպոզիտորը Ռոմանիի լիբրետոների հիման վրա ստեղծել է տասը օպերա:
Օպերայի դիպվածաշարի հիմքում իտալացի բանաստեղծ կոմս Ալեսանդրո Պեպոլիի «Աննա Բոլեյն» և ֆրանսիացի հայտնի դրամատուրգ Մարի Ժոզեֆ Շենիեի «Հենրի ութերորդ» ողբերգություններն են:
Աննա Բոլեյնը պատմական կերպար է, Անգլիայի թագավոր Հենրի 8-րդ Թյուդորի երկրորդ կինը: 1536 թվականին Աննա Բոլեյնը մեղադրվում է ամուսնական անհավատարմության և հարազատ եղբոր հետ արյունապիղծ կապի համար: Նույն թվականի մայիսի 19-ին Թաուերում նրան գլխատում են:
«Աննա Բոլեյն» օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1830 թվականի դեկտեմբերի 26-ին Միլանի «Կարկանո» թատրոնում:
Նոր հաղորդումներ
17/05/2024
Հաղորդաշարեր